Լրահոս
Միջազգային
19:15
03.12.24
149

Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Img default alt hy

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն է հայտարարել երկրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Korea Times թերթը՝ նշելով, ոչ պետության ղեկավարն իր որոշումը հիմնավորել է «հակակառավարական ակտիվության» դրսևորմամբ։

«Ռազմական դրությունը նպաստում է Հյուսիսին (ԿԺԴՀ-ին - խմբագր․) համակրող ուժերի վերացմանը և սահմանադրական կարգի պաշտպանությանը»,- նշել է Կորեայի նախագահը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունը խորհրդարանի բյուջետային կոմիտեյում հավանության է արժանացրել բյուջեի կրճատման օրինագիծը և պետական ​​աուդիտորին ու գլխավոր դատախազին իմպիչմենտի ենթարկելու մասին միջնորդություններ է ներկայացրել։

Հարավային Կորեայում ռազմական իրավիճակի հրամանատարը հայտարարել է երկրի խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների գործունեությունը կասեցնելու մասին։