Լրահոս
Միջազգային
23:21
14.02.25
168

Հարված՝ ատոմակայանին կամ թունավոր սադրանք. Չեռնոբիլի նոր աղետի համար ռուսներին է մեղադրում Ուկրաինան

 

Մինչ աշխարհը սպասում է ամենաարյունալի հակամարտություններից մեկի հանգուցալուծմանը, հակամարտող կողմերը փորձում են մինչև բանակցությունները առավելագույն շահեկան դիրքեր գրավել ռազմաճակատում: Ռուսական բանակը հայտնում է Դոնեցկի շրջանում Դաչնոյե և Զելենոյե Պոլե բնակավայրերի գրավման մասին: Ուկրաինայի նախագահը այսօր հայտարարել է, թե ռուսական ԱԹՍ-ները Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին են հարվածել և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։ «Հերթական կեղծիք»՝ այսպես է պատասխանել Մոսկվան Կիևին: