Լրահոս
Քաղաքական
22:52
13.01.25
764

Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

Img default alt hy

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև)»։