-
Հասարակական
Ահավոր վիճակ ա, էս գծերն իրենց ճակատին պիտի գծեն. վարորդները «սիգնալ» են տալիս քաղաքապետարանին
23:2224.06.25 -
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մոտոցիկլը և «Isuzu»-ն․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
23:1224.06.25 -
Միջազգային
Հզոր պայթյուններ Թեհրանում՝ հրադադարից հետո. Իսրայելը զայրացնում է Թրամփին
22:5524.06.25 -
Քաղաքական
Հուդա իջևանցին. Փաշինյանը հրավիրում է կաթողիկոսին՝ ապացուցելու, որ թլպատված չէ
21:4224.06.25 -
Միջազգային
Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում. Վարդան Ոսկանյան
21:2924.06.25 -
Քաղաքական
Խայտառակություն և ծանր ճգնաժամ կլինի Հայաստանում. Փաշինյանն սկսում է պետականացնել ՀԷՑ-ը
21:1124.06.25 -
Քաղաքական
ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի համար փակվել է Ռուսաստան մուտքի իրավունքը. 24News
21:0524.06.25 -
Քաղաքական
Վտանգավոր հարվածներ՝ Ստամբուլից և քնից արթնացած Հայաստանի ԱԳՆ-ն. Բաքվի «մոլորված» ընկերները
20:4624.06.25 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի գործերն ավելի բարձր են խոսում, քան ցանկացած խոսք. հայտարարություն
20:1924.06.25 -
Քաղաքական
Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից. Արշակ Խաչատրյան
19:3424.06.25 -
Միջազգային
Նոր հարձակո՞ւմ Իրանի վրա. միմյանց խոցելի կողմերն զգացին Թեհրանն ու Թել Ավիվը
19:2224.06.25 -
Միջազգային
Թրամփի հետ «կոշտ» զրույցից հետո Իսրայելը ձեռնպահ է մնում Իրանի վրա հետագա հարվածներից
18:5824.06.25 -
Հասարակական
Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսությունն ակտիվ փուլում է. ԵՄ դեսպան
18:0024.06.25 -
Հասարակական
«Փինկ Բերրի»-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին
17:1324.06.25 -
Հասարակական
Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել․ Վահե Սարգսյան
16:5724.06.25 -
Միջազգային
ԱՄՆ-Եվրոպա լարվածությունը կսրվի՞. Հաագայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
16:3824.06.25 -
Հասարակական
Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին
16:2924.06.25 -
Քաղաքական
Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր News.am
15:4924.06.25
Հատիսը գմբեթաձև հրաբուխ է. Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հայտարարությունը

ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
«1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է, Հայաստանի տարածքի չորրորդական հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիաների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել են ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։
ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկա են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։
Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։
Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսնկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»։
-
23:22 24.06.25 Ահավոր վիճակ ա, էս գծերն իրենց ճակատին պիտի գծեն. վարորդները «սիգնալ» են տալիս քաղաքապետարանին Կարդալ ավելին
-
23:12 24.06.25 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մոտոցիկլը և «Isuzu»-ն․ մոտոցիկլավարը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Կարդալ ավելին
-
22:17 24.06.25 Լոռու մարզում 17–ամյա տղան սպանել է 54–ամյա տղամարդու Կարդալ ավելին
-
18:06 24.06.25 «Սմբոնի վանքեցիները». ցեղասպանության ականատեսի հուշերը՝ գրքում Կարդալ ավելին