Լրահոս
Քաղաքական
22:15
01.06.22
206

Հայ-ադրբեջանական սահմանազատում. Սանոսյանը չի ասում, Միշելը ճշտում է, Պուտինը պատրաստ է աջակցել

Երեքշաբթի Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսով խոսելուց հետո այսօր էլ Հայաստանի վարչապետի հետ է զրուցել Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական սահմանների դեմարկացիային՝ ընդծելով, որ, համաձայն պայմանավորվածության, սահմանագծման հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:

Թե ե՞րբ է լինելու նիստը, հայտնի չէ: Տեղեկություն չունի նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որը այսօր կառուցողական է գնահատել սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե արդյո՞ք անկլավների հարց քննարկվում է: