Լրահոս
Սպորտ
21:40
08.08.22
132

Հայ լողորդը՝ Բանակայինների համաշխարհային խաղերի չեմպիոն

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի առաջատար լողորդներից Արթուր Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում ընթացող Բանակայինների 3-րդ համաշխարհային խաղերում:

Հայ մարզիկն առաջին տեղն է գրավել բատերֆլյայ ոճով 100 մետր լողի մրցումներում։ Նա մրցատարածությունը հաղթահարել է 55,09 վայրկյանում։

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի և ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող Խաղերի ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև՝ վոլեյբոլ, աթլետիկա, ամառային բիաթլոն, միջազգային ռազմական հնգամարտ, լող, մարզական կողմնորոշում, ստանդարտ զենքից հրաձգություն։ Խաղերին մասնակցում են 18 երկրների ներկայացուցիչներ։