-
ԻրավականՔԿ հանցագործությունների քննության վարչության պետը հրաժարականի դիմում է ներկայացրել23:5013.01.25
-
ՄիջազգայինՊուտին-Թրամփ հանդիպման հնարավոր հասցեները. ռուսները ռազմաճակատում ամրացնում են բանակցային դիրքը22:5313.01.25
-
ՔաղաքականԻնքը նախկիններից վատ ա թալանում, դժգոհ եմ. քաղաքացիների բողոքը և Ավինյանի կարգին մուննաթը22:3513.01.25
-
ՔաղաքականՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին22:3013.01.25
-
ՔաղաքականՌազմավարական ընտրությունը չի կարող կտրված լինել տարածաշրջանային համատեքստից. Արա Պողոսյան22:1413.01.25
-
ՀասարակականԱդրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը22:0013.01.25
-
Հասարակական96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան21:4713.01.25
-
ՔաղաքականՓաշինյանը եռացնում է կյանքը Հայաստանում կամ Ալիևի ճաշակով կառուցվող խաղաղությունը21:4213.01.25
-
ԻրավականՏիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու21:3613.01.25
-
ՀասարակականՄհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia21:1313.01.25
-
ՔաղաքականՓողի պրոբլեմ չունի Փաշինյանի կաբինետը, բայց այս տարվա բյուջեում 809 միլիարդ դրամ պակասուրդ կա20:5413.01.25
-
ՀասարակականՓաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին20:4913.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Ողբերգություն՝ Տիգրանաշենի ձորում. վթարից զոհվել է պատգամավոր Մհեր Սահակյանը20:3013.01.25
-
ՔաղաքականՓաշինյանին «գործակալ» անվանած Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել դատարանը20:2313.01.25
-
ՀասարակականԿորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն20:1413.01.25
-
ՀասարակականՄեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան18:4813.01.25
-
ՀասարակականԱվտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը18:3313.01.25
-
ՀասարակականԵրևանում քաղաքացին հայտնել է, որ իր հաշվեհամարից հափշտակել են շուրջ 3 մլն դրամ18:0713.01.25
-
ՀասարակականՈսկու շուկայի բունտը. հարկերի կրկնակի բարձրացումն առևտրականներին փողոց է հանել18:0013.01.25
Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն. Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր։
Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։
Շրջայց է իրականացվել Արևուտ, Կանչ և Հակո գյուղական բնակավայրերով, Անահիտ Մանասյանն ու այցի մասնակիցները զրուցել են բնակիչների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին։ Պաշտպանի հանձնարարությամբ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները հաշվառվել են։ Այցի մասնակիցները եղել են վերոնշյալ բնակավայրերի դպրոցներում, զրուցել աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ։ Բոլոր բնակավայրերում արձանագրվել են խնդիրներ` կապված բժշկական կենտրոնների, դեղատների, վաճառակետերի և տրանսպորտի բացակայության հետ։ Ի թիվս այլնի, եզդիական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց բնակավայրերում չկա ավագ դպրոց, ինչի հետևանքով երեխաների՝ ապագայում կրթությունը շարունակելու հետ կապված խնդիրներ են առաջանում: Ուսումնական հաստատությունների շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում. բացակայում է կենտրոնական ջեռուցման համակարգ, դասարանների կահավորումը թերի է, մարզադահլիճներն ընդհանրապես ենթակա չեն օգտագործման։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում։
Ինչ վերաբերում է երեխաների իրավունքներին՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են, մեծ է պետության դերը երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:
«Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ արձանագրված բոլոր խնդիրները, որոնք գտնվում են իր իրավասության շրջանակներում, կամփոփվեն և կներկայացվեն պետական իրավասու մարմիններին։
- 22:00 13.01.25 Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը Կարդալ ավելին
- 21:47 13.01.25 96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. քաղաքապետարան Կարդալ ավելին
- 21:25 13.01.25 Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի, Մհեր ջան․ Արթուր Վանեցյան Կարդալ ավելին
- 21:13 13.01.25 Մհեր Սահակյանն Արցախի հայկականության պահպանման գործում ունեցել է զգալի ավանդ․ Genesis Armenia Կարդալ ավելին