-
ՔաղաքականԲաքվի հին և նոր մեղադրանքները. հայ-ադրբեջանական բանակցություն՝ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապո՞վ19:2111.12.24
-
ՔաղաքականԱրսեն Թորոսյանին թվում է, թե իր «տներին չի հասնելու», բայց անպայման հասնելու է․ Կարեն Վրթանեսյան18:4311.12.24
-
ՀայլուրՀայլուր 18։30 Երևան-Բաքու թռիչք. իրարանցում՝ ոչ արտասովոր չարտերային չվերթի շուրջ18:3011.12.24
-
ՔաղաքականԿԸՀ-ն ավագանու անդամ Արեգ Գևորգյանի մանդատը տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Աշոտ Սարգսյանին16:1211.12.24
-
ՄիջազգայինԵրեխաներ ունեմ, արժե՞ վերադառնալ Սիրիա. տագնապի մեջ են սիրիացի փախստականները Լիբանանում16:0311.12.24
-
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքում15:5011.12.24
-
Քաղաքական«Մայր Հայաստան»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի և ՀՀ կառավարության14:4711.12.24
-
ՀասարակականԿրшկnցներ՝ Երևանում. կասկածյալը հայտնի գործարարի որդի է, ով ՔԿ-ից նոր էր ազատվել14:0911.12.24
-
ՄիջազգայինԶինված հաշվեհարդարներ՝ Սիրիայում. քրդերին ջարդում են, Իսրայելը շարունակում է օդային հարձակումները13:5511.12.24
-
ՀասարակականՎերին Լարսում շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում անցակետը հատելու հերթում13:4911.12.24
-
ԻրավականՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 25 միլիոն դրամ. դատարանը բավարարել է դատախազության հայցապահանջը13:3711.12.24
Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը
Հայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։
Որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների։
Սնդիկի արտահանումն ու ներմուծումը կարգավորող նախագծերը ուղղված են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունը և կանխել ապօրինի ներմուծումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և բնապահպանական համակարգի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ճանաչել է որպես հանրային առողջությանը վտանգավոր քիմիական նյութ՝ ընդգծելով դրա վնասակար ազդեցությունը նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների և աչքերի վրա։
2020 թվականից սկսած՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումը և արտահանումը։ Հայաստանն այս ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի փուլային դուրսբերումը շրջանառությունից։
Նախագծով սահմանվում են սնդիկի ներմուծման և արտահանման հատուկ կարգեր՝ ներառելով պահանջներ՝ լիցենզիաների տրամադրման, բեռների անվտանգության փաստաթղթերի, ինչպես նաև վտանգավոր նյութերի փոխադրման վերահսկողության վերաբերյալ։
Նախագծով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք սնդիկի ներմուծումը և արտահանումը, ինչը ևս կնպաստի սնդիկի ապօրինի շրջանառության նվազեցմանը։
Այս նախաձեռնությունը կնպաստի սնդիկ պարունակող արտադրանքների ներմուծման կրճատմանը և դրանց դուրսբերմանը շրջանառությունից, ինչպես նաև կանխարգելման միջոցների ներդրմանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նվազեցվեն սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման ռիսկերը։
- 17:51 11.12.24 15000 գովազդային միջոց է հեռացվել Երևանի փողոցներից Կարդալ ավելին
- 17:15 11.12.24 Երևան-Բաքու չվերթ՝ «Զվարթնոց» օդանավակայանից Կարդալ ավելին
- 17:02 11.12.24 Աշտարակում շունն ընկել է դիտահորը․ փրկարարները դուրս են բերել կենդանուն Կարդալ ավելին
- 16:39 11.12.24 Ի՞ն չ է նշանակում րոպեն 20 դրամ. օնլայն տաքսիների վարորդները բողոքում են Կարդալ ավելին