Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:45
12.11.24
64

Հայաստանը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին. Ալիևի օգնական

Img default alt hy

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին (COP29) Հայաստանի չմասնակցելու հարցին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի անդամ, հրավեր է ուղարկել բոլոր կողմերին:

«Թեև Հայաստանը գրանցվել է, սակայն նրանց ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկատվություն չի ստացվել։ Եթե հայկական կողմն ինքը չի մասնակցում այդ միջոցառմանը, բայց խոսում է տարածաշրջանային համագործակցության և միջպետական շփումների մասին, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկիրը նման դեպքերն օգտագործում է միայն իր միակողմանի քարոզչության համար։ Սակայն հայկական կողմը, որպես կոնվենցիայի անդամ, հրավեր ստացել է և կարող է մասնակցել այդ միջոցառմանը։

Ամեն դեպքում, դա հենց Հայաստանի որոշումն է», — հայտարարել է Հաջիևը։