Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:00
25.03.25
361

Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար. Էլչին Ամիրբեկով

Img default alt hy

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բրազիլական «Agência Brasil» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անշրջելի և կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»: