Լրահոս
Իրավական
22:30
07.10.22
84

Հեռուստացույցի մեջ թաքցված հեռախոսները հայտնաբերվեցին

Img default alt hy

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա․ Ս․-ի անվամբ քաղաքացի Ա․ Ա․-ի կողմից բերված հեռուստացույցը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, արդյունքում հայտնաբերվել է հեռուստացույցի մեջ թաքցված 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։