Լրահոս
Քաղաքական
23:30
21.06.24
284

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

Img default alt hy

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանն ազատվել է պաշտոնից: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ   դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

«Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,-գրել է Ղուլյանը: