-
ՀասարակականՔանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում՝ Երևանի քաղաքապետարանից11:3624.01.25
-
ՔաղաքականՇուրջ 7 ամիս է՝ Չինաստանը Հայաստանում դեսպան չունի․ սա շատ հստակ մեսիջ է․ Սուրեն Սարգսյան11:2524.01.25
-
ՀասարակականՀաշվի առնելով, որ դատարանը չէր թույլատրել տեսանյութը հրապարակել, դա անում եմ հիմա․ Լևոն Քոչարյան11:1224.01.25
-
Մամուլի տեսությունԵվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել․ «Հրապարակ»10:1024.01.25
-
Մամուլի տեսությունՀայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել․ «Ժողովուրդ»10:0724.01.25
-
Մամուլի տեսությունԹմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին․ «Հրապարակ»10:0024.01.25
-
ՀասարակականՏավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման. Ոսկան Սարգսյան09:3024.01.25
-
Հասարակական«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա23:5923.01.25
-
ՀասարակականՄալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց23:3023.01.25
-
ՀասարակականՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ23:0023.01.25
-
ՀասարակականՄասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներ22:1523.01.25
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է22:0023.01.25
-
ՔաղաքականՓաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞21:5023.01.25
-
ՔաղաքականՀայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին21:4523.01.25
-
ՀասարակականԾանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News21:3023.01.25
-
ԻրավականՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ21:1523.01.25
-
ՄշակույթՀայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է20:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել Եվրոպայում20:3023.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է20:1523.01.25
-
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց19:4523.01.25
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին իջեցվել է
ՀՀ Կենտրոնական բանկից հայտնում են.
«2024 թվականի հունիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է բացասական տիրույթում՝ ապրիլին կազմելով -0.5%:
2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը: Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկայում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ ԴՊՀ-ն, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսության վրա դեռևս պահպանվում են:
2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական։ Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:
Բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, Խորհուրդն իր քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ: Մի կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկ-հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները, պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար։ Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների հետևանքով թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար»:
- 16:45 23.01.25 Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները Կարդալ ավելին
- 10:45 23.01.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
- 21:46 22.01.25 ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում. զգուշացում Կարդալ ավելին
- 19:28 22.01.25 Պարտադիր չի վազելով գնալ գլուխը խփել պատին, կարելի է դիմացը նայել՝ տեսանելի խնդիրները լուծել․ Ավետիսյան Կարդալ ավելին