Լրահոս
Քաղաքական
23:24
16.09.24
159

ՀՀ-ն ու Վրաստանը պատրաստակամ են շարունակել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ քննարկումները

Img default alt hy

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ 
 
Ողջունելով հյուրերին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։
 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար` ընդգծել է բազմակողմ համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերի ուղղությամբ քննարկումները, ինչը կնպաստի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
 
Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: