Լրահոս
Քաղաքական
16:31
13.11.24
126

ՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտին առնչվող հարցեր

Img default alt hy

Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսին։

Քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հարցեր։

Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։