Լրահոս
Հայաստան
22:00
13.07.24
343

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը հուշագիր են ստորագրել

Img default alt hy

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական համագործակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Ամերիկյան անկյունները» համայնքային մակարդակում նորարարական մոտեցումներով ներկայացնում են ամերիկյան մշակույթը, աջակցում երիտասարդներին՝ նոր հմտությունների ձեռք բերման և անգլերենի իմացության բարելավման հարցերում։