-
Քաղաքական
Ոհմակով հարձակվել են ձեզ վրա, դուք եք մեղավոր, միգուցե հրահրե՞լ եք. Էլինար Վարդանյան
12:2714.05.25 -
Կրթություն և գիտություն
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
12:1914.05.25 -
Քաղաքական
Այս իշախանությունն ինչ-որ բանի մասին խոսելիս ասում է՝ անում ենք, իսկ ի՞նչ եք արել. Արթուր Խաչատրյան
12:1114.05.25 -
Իրավական
Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան
11:5714.05.25 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին
10:4714.05.25 -
Մամուլի տեսություն
Արթուր Աթաբեկյանն իրեն և ԲԴԽ շենքը շրջապատել է ախրանայով․ «Հրապարակ»
10:3814.05.25 -
Մամուլի տեսություն
Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». «Ժողովուրդ»
10:3014.05.25 -
Հասարակական
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
10:1714.05.25 -
Մամուլի տեսություն
71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
10:0614.05.25 -
Մամուլի տեսություն
Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»
09:4714.05.25 -
Հասարակական
Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի
00:0814.05.25 -
Հասարակական
Վանաձորում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է «Kia» և «Honda» մակնիշի ավտոմեքենաների վրա
23:5813.05.25 -
Միջազգային
Ռուսները նոր բնակավայր են գրավել Ուկրաինայում. Կիևը նոր կործանիչներ է ստացել Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից
23:4513.05.25 -
Միջազգային
Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին
23:1513.05.25 -
Քաղաքական
Բարոյակա՞ն է կնոջը բերման ենթարկել գիշերազգեստով. լրագրողին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
22:4513.05.25 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
22:3513.05.25
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ դպրոցներին հեծանիվներ են տրամադրվում

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով սեպտեմբերի 6-ից սկսվել է հեծանիվների մատակարարումը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին և վարժարաններին: Սեպտեմբերի 11-ի դրությամբ հեծանիվները բաշխվել են Արմավիրի (198 հատ), Արագածոտնի (168 հատ), Կոտայքի (138 հատ), Վայոց ձորի (68 հատ) և Գեղարքունիքի (194 հատ) մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններին:
Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը ՀՀ մյուս մարզերում շարունակվում է:
Մրցաշարն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:
Մրցաշարի 1-ին փուլին, որը կանցկացվի սեպտեմբերի 20-25-ը, կարող են մասնակցել ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցների և վարժարանների թիմերը, իսկ 2-րդ՝ եզրափակիչ փուլին՝ 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը (թիմի կազմում՝ 1 տղա, 1 աղջիկ):
Սեպտեմբերի 28-ին մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան դպրոցին տրամադրված հեծանիվներով: Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:
Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):
-
11:10 14.05.25 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կարդալ ավելին
-
10:17 14.05.25 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է Կարդալ ավելին
-
09:30 14.05.25 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կարդալ ավելին
-
00:08 14.05.25 Արտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դի Կարդալ ավելին