-
ՀասարակականՄալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց23:3023.01.25
-
ՀասարակականՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ23:0023.01.25
-
ՀասարակականՄասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներ22:1523.01.25
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է22:0023.01.25
-
ՔաղաքականՓաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞21:5023.01.25
-
ՔաղաքականՀայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին21:4523.01.25
-
ՀասարակականԾանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News21:3023.01.25
-
ԻրավականՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ21:1523.01.25
-
ՄշակույթՀայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է20:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել Եվրոպայում20:3023.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է20:1523.01.25
-
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց19:4523.01.25
-
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա19:3023.01.25
-
ԻրավականԿարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան18:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանն ու Ալիևը՝ Դավոսում. պատերազմի ռիսկերն են գնահատում Երևանում18:3023.01.25
-
ՀասարակականԽարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. երեկ նրա ծննդյան օրն է եղել18:1523.01.25
-
ՄիջազգայինԱՄՆ-ից արտաքսված միգրանտների համար Մեքսիկայի սահմանին կացարաններ են կառուցում17:4523.01.25
-
ՄիջազգայինՕդի աղտոտվածությունը Բանգկոկում հասել է առողջության համար վտանգավոր մակարդակի17:1523.01.25
-
ԻրավականԱնդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբան16:3023.01.25
-
ՄիջազգայինԵվրոպան կվճարի Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքերի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար16:0023.01.25
-
ՀայլուրՀայլուր 15։30 Առևտրականների ցասումը. բիզնեսը ջարդում է հարկային բեռի կրկնապատկումը15:3023.01.25
-
Զինված ուժերԱսրյանը և Կանզասի պատվիրակությունն անդրադարձել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հարցերին15:2023.01.25
Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր. Նաիրի Սարգսյան
ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը, ով նախկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, իսկ նրա եղբայրը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է, հրապարակային կերպով իր դժգոհությունն է հայտնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հեղինակած հարկային օրենսդրության փոփոխություններից։
Նա իր էջում մասնավորապես, նշել է. «Տաքսու վարորդն ինձ ասում է, «Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել գնալ»։
Դա մոտավոր սեպտեմբեր ամիսն էր, ես առաջին անգամ էի լսում այդ հարկի մասին։ Սեփական պետության նկատմամբ այդ վարորդի վերաբերմունքից ազդվել էի և որոշեցի հասկանալ իրականում ինչքան հարկ է սահմանվել, որ ցանկանում է լքել երկիրը։
Պարզվեց, որ սահմանվել է պետական տուրք՝ այս տարի 2% է, մյուս տարվանից 3,5%։
Այսինքն՝ 1000 դրամանոց պատվերից 35 դրամ։
Յանդեքս տաքսի ծառայությունը, որի միջոցով ես կանչել էի այդ վարորդին, նրանից միջնորդավճար է վերցնում 20%, 1000 դրամից 200 դրամ։
Փաստորեն նա պատրաստ է 5 անգամ ավել վճարել մասնավոր ընկերությանը, բայց չի ցանկանում հարկ վճարել։
Ես կարծում եմ, որ Կառավարությունը ճիշտ ճանապարհ է որդեգրել և հզոր պետություն ունենալու համար պետք է ցանկացած եկամուտ ստացող հարկ վճարի։
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%:
Ես այս թեմայով շատ մանրամասն ելույթ ունեցա ԱԺ-ի լսումների ժամանակ, որին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց նախագիծը զեկուցողը։ Ավելին՝ հաստատեց, որ իմ հաշվարկը ճիշտ է, թեպետ պարզ թվաբանական հաշվարկի ի՞նչը կարող է սխալ լինել:
Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին:
Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող:
Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած է» (06.12.2019թ):
Հարցնում են, բա ի՞նչ անենք, որ շրջանառության հարկ վճարողներն ագրեսիվ հարկային քաղաքականությամբ չնվազեցնեն շահութահարկ վճարողների հարկային բազան և չգտնվեն արտոնյալ դիրքում նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողների նկատմամբ, պատասխանը հետևյալն է՝ բարձրացրեք շրջանառության հարկը, ընդհուպ մինչև 15%: Թող իրենք որոշեն, աշխատեն շրջանառության հարկով, թե՝ ԱԱՀ-ով: Այս դեպքում նույնպես հարկի բարձրացումը պատիկներով կլինի, բայց գոնե հիմնավորում կունենա և համեմատաբար տանելի կլինի»:
- 22:30 23.01.25 Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ Կարդալ ավելին
- 21:50 23.01.25 Փաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞ Կարդալ ավելին
- 21:45 23.01.25 Հայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին Կարդալ ավելին
- 20:15 23.01.25 Ադրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է Կարդալ ավելին