Լրահոս
Աշխարհ
21:45
09.11.24
208

Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը․ այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին. Մակրոն

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման մասին:

Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամիս անց մենք նորից կբացենք նրա դռները»,- գրել է Մակրոնը՝ հրապարակելով տեսանյութ տաճարի զանգակատնից։  

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2019 թվականի հրդեհից հետո, որի հետևանքով տաճարը լուրջ վնասներ էր կրել։