-
Միջազգային
Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել
16:3019.06.25 -
Տարածաշրջան
Գնում ենք հրթիռների դեմ կանգնելու. իրանցիները ոչ միայն փախչում են պատերազմից, այլև վերադառնում տուն
16:1519.06.25 -
Միջազգային
Իրանում ձերբակալել են իսրայելցի 6 կին գործակալի և Իսրայելի համար ԱԹՍ-ներ նախագծողների
15:0019.06.25 -
Միջազգային
Հրթիռակոծվել են հիվանդանոցներ. Իրան-Իսրայել օդային դաժան բախումներից տասնյակ զոհեր ու վիրավորներ կան
14:4519.06.25 -
Իրավական
Աբսուրդի գագաթնակետն է. Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի
13:4519.06.25 -
Հասարակական
Երկկողմանի փակ է Բաղրամյան պողոտան. անհետ կորած զինվորների հարազատների ակցիան շարունակվում է
13:0619.06.25 -
Քաղաքական
Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am
12:2119.06.25 -
Հասարակական
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿ
12:1519.06.25 -
Հայաստան
Ուխտերթ դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
12:0519.06.25 -
Քաղաքական
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիք
11:5119.06.25
Հունվար-մարտ ամիսներին ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ

2025 թ․ մարտից հետո սոցիալական աջակցության ծրագրից կօգտվեն միայն ԼՂ-ից տեղահանված որոշ խմբեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից։
«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,
այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ձեր կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։
Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։
Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։
Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք, որ 2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝
- մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
- 63 և ավելի տարեկաններ,
- կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:
2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
-
19:37 04.06.25 Ինչպե՞ս արմատապես մեղմել թոշակների խնդիրը․ Գևորգ Դանիելյան Կարդալ ավելին
-
12:06 04.06.25 Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է Կարդալ ավելին
-
12:02 16.05.25 Մայիսի 16-ն է, իսկ արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. Ահազանգ Կարդալ ավելին
-
12:02 16.05.25 Մայիսի 16-ն է, իսկ արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա. Ահազանգ Կարդալ ավելին