Լրահոս
Միջազգային
19:07
05.08.22
121

Հրաբուխ է ժայթքել Իսլանդիայում

 

Ապշեցնող տեսարանը հարյուրավոր զբոսաշրջիկների նորից հասցրել է Իսլանդիա: Այդ երկրում կրկին ժայթքել է Ֆագրադալսֆյադլ հրաբուխը: Հրաբուխը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից ընդամենը 30 կմ է հեռու: Ֆագրադալսֆյադլը վերջին անգամ նախորդ տարի սեպտեմբերին էր ափերից դուրս եկել: Ըստ երկրաբանների՝ ժայթքման պատճառը տարածաշրջանում մի քանի օր շարունակվող երկրաշարժերն են: