-
Հայաստան
Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա
23:5812.07.25 -
Հասարակական
68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ կան վիրավորներ
23:3012.07.25 -
Միջազգային
Թեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա Ուկրաինան
23:1512.07.25 -
Քաղաքական
ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու. Սուրենյանց
23:0012.07.25 -
Հայաստան
Ով խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանին
22:4512.07.25 -
Հասարակական
Բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:1512.07.25 -
Իրավական
Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է
22:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունք
20:3012.07.25 -
Իրավական
Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Բաբայան
19:4512.07.25 -
Քաղաքական
Գլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո
19:1512.07.25 -
Քաղաքական
Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ. Sputnik Արմենիա
19:0012.07.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնում
18:3012.07.25 -
Քաղաքական
Ինչո՞ւ են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով․ Sputnik Արմենիա
18:2512.07.25 -
Իրավական
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը
17:4512.07.25 -
Քաղաքական
ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած զարգացման. ԳՄ-ն հանդիպել է մարզային կոմիտեների ներկայացուցիչների հետ
17:3012.07.25 -
Միջազգային
Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ
17:0012.07.25
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ

Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։ Այդ մասին տեղեկացնում է Հրազդանի համայնքապետարանը:
Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում բնակվող և ծնունդով հրազդանցի Նաիրա Զորոյանը։
Այցի նպատակը Հրազդան և Մոնպելիե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։
Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին։
Դեսպան Դըկոնտինյին գոհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական կապը։
Համայնքի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը վստահաբար զարգանալու են, ինչն էլ նպաստելու է երկու քաղաքների փոխճանաչմանը և առաջընթացին։
Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որով Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ։
Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են Հրազդանի Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, շրջել այնտեղ, ապա հանձնառություն ստանձնել առաջիկայում տարբերակներ գտնել դպրոցի վերանորոգմանը աջակցելու համար։
-
00:01 13.07.25 ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը. Հակոբ Բադալյան Կարդալ ավելին
-
23:45 12.07.25 Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները. Սենոր Հասրաթյան Կարդալ ավելին
-
23:00 12.07.25 ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու. Սուրենյանց Կարդալ ավելին
-
21:45 12.07.25 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ Կարդալ ավելին