Լրահոս
Արցախ
16:21
06.06.24
150

Արցախցիներին պարտադրում են կուտակած կենսաթոշակային գումարները հանձնել հայաստանյան ֆոնդերին

Ունեզրկված, հայրենազրկված արցախցիներին մի նոր հարված է սպառնում: Արցախում կուտակած կենսաթոշակային գումարները նրանք, հնարավոր է, չկարողանան տնօրինել՝ կամեցածի պես:

Կառավարությունը մայիսին օրինագիծ է տարել Ազգային ժողով, ըստ որի՝ արցախցիները պետք է իրենց կուտակած միջոցները տեղափոխեն Հայաստանի կենսաթոշակային համակարգ: