Լրահոս
Հասարակական
10:30
19.04.24
403

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

Օդի առավելագույն ջերմաստիճան 26.8°C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 0.6°C (1980թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 12.7°C