Լրահոս
Հասարակական
10:30
18.05.24
1 079

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-20-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ի գիշերը առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 17-ի և 18-ի գիշերը առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։