Լրահոս
Հասարակական
20:17
12.07.22
347

Ի նշան բողոքի՝ բնակիչները փակել են Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-Հարավ» տանող ճանապարհը

Img default alt hy

Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, երկկողմանի փակել են «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նրանք բողոքում են, որ մեկ ամսից ավելի է, ինչ նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսվել, ինչի հետևանքով փոշի է բարձրանում։

Բնակիչները նաև ասել են, որ Երևանի քաղաքապետի անունից օրեր առաջ խոստացել են, որ խնդիրը կլուծվի, սակայն այն չի լուծվել։

Ըստ կայքի՝ ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը։