Լրահոս
22:06
18.07.19
56

Իջևանում ավելի շատ ոստիկան կա, քան բնակիչ

Հայաստանի ազգային անվտանգության պետն ու ոստիկանապետը Իջևանում են: Գիշերը տեղի ունեցած բախումներից հետո՝ Տավուշի մարզկենտրոնում իրավիճակը չի հանգստանում: Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել այնտեղ: Տավուշի մարզպետարանում քիչ առաջ ավարտվել է խորհրդակացությունը՝ ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, մարզպետի եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ: 
Հայտնի է, որ այս պահին կա 13 ձերբակալված: Նրանցից 6-ին ստորագրությամբ ազատ են արձակել: Ձերբակալվածների հարազատները պահանջում են ազատ արձակել նաև մյուսներին՝ սպառնալով տարբեր գործողությունների դիմել՝ մինչև անգամ փակել Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհը: