Լրահոս
Աշխարհ
15:20
02.07.22
197

Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

Img default alt hy

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը  հունիսի 30-ին հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Նա այդ մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», - գրել է Մասկը։

Եղել է մասնավոր այց։ Գործարարը Վատիկանում 40 րոպե խոսել է Հռոմի պապի հետ: Քննարկվել է մարդկության ապագան, անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական խնդիրներին: