Լրահոս
Քաղաքական
19:49
17.02.25
191

Ինչո՞ւ է տաքացել Մեղրիի թեման. Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը

 

3 տարվա ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի առաջին մամուլի ասուլիսը տևել է չորս ժամ: Խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդին հարց տալու հնարավորություն են ունեցել 5 տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ռոբերտ Քոչարյանը նախ ամենայն մանրամասնությամբ պատասխանել է Մեղրիի վերաբերյալ իր վարած՝ 26-ամյա վաղեմության բանակցությունների շուրջ նոր աղմուկին: Ինչպես գիտեք, այդ թեման նորից թարմացվեց, երբ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց ԱՄՆ պետքարտուղարության գաղնազերծած՝ դիվանագիտական նամակագրության որոշ դրվագներ: