Լրահոս
Քաղաքական
18:05
04.12.24
357

Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Խամոյանը՝ Փաշինյանին

Img default alt hy

Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին: Այս մասին ԱԺ-ում հարց բարձրացրեց Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինը,  օրենքով սահմանված կարգով,  համապատասխան բոլոր ընթացակարգերն ու թույլտվություններն ունենալով, բոլորովին ուրիշ գործով, քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը այդքան էլ  անկախ չէ։ Երբ քննչական մարմինը այդ հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է կամ հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակներում  կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ և  պարտավոր էր զեկուցել իր վերադասին, այդ դեպքում՝ ՀՀ վարչապետին»,-ի պատասխան՝ նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝  նա այդ տեղեկությունով կիսվել է  «օրենքի տառին և հնարավորություններին համապատասխան»։

 « Դրանից առաջ ես խորհրդակցել եմ բոլոր հնարավոր մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին։ Ես ասում եմ, որ այո՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանին հեռացնել սեփական շարքերից, այդ թվում՝  հանրային բարոյականության  ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը, ի դեպ, ընդգծված է ԱԺ պատգամավորի գործունեության  երաշխիքների մասին օրենքում։ Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական  և այլ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական  միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։