-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
Ինչպե՞ս խուսափել գազի պայթյուններից

Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության հետևանքով են։
«Շահագործվող գազաբալոնները պետք է ժամանակին փորձարկվեն: Պետք է դաջվածք արվի բալոնի վրա, թե որքան ժամանակ է այն ենթակա շահագործման։ Եթե ճիշտ պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները, ապա հրդեհներ գրեթե չեն լինի»,-ասում է փրկարարական ուժերի վարչության Կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետ, գնդապետ Մանվել Ավետիսյանը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2023 թ. արձանագրվել է 39 պայթյուն, զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։
Ըստ կառավարության որոշման՝մեքենաների գազաբալոնները պետք է անցնեն փորձարկում և գազալցակայաններում սպասարկվելու համար ունենան շահագործման թույլտվույթուն։ Գազաբալոնից բացի վնասվածքներ կարող են ունենալ նաև ռետինե խողովակները։
Մեքենաների վրա գազի բալոն տեղադրելիս հաճախ չեն պահպանվում շահագործման կանոնները, ինչի արդյունքում ոչ միայն կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել, այլև գազի գերածախս լինել։
Անհրաժեշտ է հստակ պահպանել գազաբալոնների և սարքավորումների շահագործման անվտանգության մի քանի պարզ կանոն:
Միացման հանգույցները պետք է պարբերաբար ստուգել փրփուրի միջոցով։
Մեքենայում գազի հոտ զգալու դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի։
Գազի բալոնները պետք է տեղադրվեն արևի ուղղակի ճառագայթներից պահպանված, օդափոխություն ունեցող սենյակում։
Եթե հրդեհի տարածումը հասնում է գազաբալոնին, անհրաժեշտ է անմիջապես անջատել գազօջախից և տեղափոխել անվտանգ տարածք՝ զանգահարելով 911», - ասված է հաղորդագրության մեջ։
-
23:58 21.05.25 Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում Կարդալ ավելին
-
22:45 21.05.25 Կաթողիկոսը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ խոսել է Արցախի բռնազավթման և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրների մասին Կարդալ ավելին
-
22:09 21.05.25 Մեքենան գազալցակայանից դուրս գալուց պայթել է. վիրավորներ կան Կարդալ ավելին
-
21:45 21.05.25 Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» ու «Chevrolet»-ն. կա 7 վիրավոր Կարդալ ավելին