-
Հասարակական
Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
20:0020.04.25 -
Միջազգային
Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
19:0020.04.25 -
Քաղաքական
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
18:3020.04.25 -
Հասարակական
Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել
16:3020.04.25 -
Հասարակական
Աշտարակի խճուղում «Lada Priora»-ն բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավոր
16:0020.04.25 -
Հասարակական
Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Կաթողիկոսի քարոզը
14:0020.04.25 -
Իրավական
Ձերբակալվել են Շենգավիթի համայնքապետարանի աշխատակիցներ. Հակակոռուպցիոն կոմիտե
13:3020.04.25 -
Հասարակական
Արագածոտնում բախվել են ռուսական համարանիշերով «Ford Transit»-ն ու «Lada»-ն․ վիրավոր կա
12:3020.04.25 -
Իրավական
ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում. 2 պաշտոնյա է տեղափոխվել ԱԱԾ
10:4020.04.25 -
Հասարակական
Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի բնակիչ
23:5819.04.25 -
Հասարակական
Ինչպես հավատում ենք Քրիստոսի Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր Ազգային Դատի արդար լուծմանը
23:4019.04.25 -
Հասարակական
Վանաձորում «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել
23:0019.04.25 -
Միջազգային
Թրամփը չի կարողանում դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը. ԱՄՆ վերջին ճիգերը
21:4519.04.25
Ինձ կալանավորելու անօրինական որոշումը կայացվել է ինչ-որ մարդկանց ազդեցութան արդյունքում. Սուրեն Մանուկյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ինչպես գիտեք՝ 24.02.2025 թ-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, հանրային մեղադրողների կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքը բավարարել է և իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել է կալանքով։ Կալանքում գտնվելու ժամանակահատվածում ես տարբեր դատավորների կողմից կայացրած բազմաթիվ որոշումների հետ եմ ծանոթացել, սակայն այսպիսի անգրագետ դատական ակտի երբևէ չէի հանդիպել։
Վարչապետի աթոռին նստած անձնավորությունը, երբ ասում էր ՀՀ-ում վնգստացող դատավորներ կան, կարծում եմ՝ նկատի ուներ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին և իր նմաններին։
Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի պատճառաբանական մասում նշել է, թե իբր ես 08.06.2023 թ-ին, այսինքն՝ մոտ երկու տարի առաջ, դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ եթե դատարանը իմ նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառի տնային կալանք, ես չեմ կատարելու դատարանի որոշում։
Հավանաբար Աննա Մաթևոսյանը տեղյակ չէ, որ դատական նիստերը ձայնագրվում են, և չի կարող ցույց տալ որևէ ձայնագրառում, որտեղ ես այդպիսի արտահայտություն հայտարարած լինեմ։ Իսկ եթե տեղյակ է, որ դատական նիստերը ձայնագրվում են և ինքը լսել է դատական նիստի ձայնագրառումը և դրանից հետո է կատարել նման արձանագրում, սա նշանակում է, որ դատավոր Աննա Մաթևոսյանը դատական ակտի մեջ գիտակցաբար կատարել է կեղծ արձանագրում, այսինքն՝ գիտակցաբար կատարել է քրեորեն պատժելի արարք։
Տեղյակ եք նաև, որ «տուժող» խաչատուր քոքոբելյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքն այնպես է արել, որ ինձ ուղարկեն բերդ, իսկ եթե այս հայտարարությանն էլ միացնում ենք այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը կեղծ տվյալի հիման վրա փորձել է հիմնավորել իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել կալանքով, սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը նման անգրագետ, կեղծ, ապօրինի որոշում կայացրել է ինչ-որ մարդկանց ազդեցության արդյունքում։
Իհարկե, ես շատ լավ գիտեմ՝ ում միջոցով են կարողացել ստանալ այսպիսի անգրագետ և ապօրինի որոշում և դրանով իրենց հաջողվել է իմ նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել կալանքով, սակայն նման անգրագետ և անօրինական որոշումներով դատարանը մեկ հիմնաքար հեռացրել է ՀՀ-ում արդարադատության հիմնասյուների հիմքերից, և այսպիսի դատավորների նմանատիպ որոշումներն են հեղինակազրկում ամբողջ դատական համակարգը։
Եվ նմանատիպ որոշումներն են պատճառը, երբ ես բազմիցս նշել եմ, որ ՀՀ-ում պետք է լուծարել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, քանի որ դրանց չգոյությունը ավելի շատ օգուտ կբերի ՀՀ-ին, քան այն, ինչ ունենք ներկա պահին։ Բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս կեղծ, հնարովի, անօրինական քրեական գործի հետ, մի՛ մտահոգվեք, որովհետև ձեզանից ոչ ոք չի վրիպել իմ տեսադաշտից։
Հ/Գ Տեղյակ եք նաև, որ, գտնվելով 37 օր տնային կալանքի պայմաններում, իմ կողմից որևէ խախտում չի արձանագրվել»:
-
18:30 20.04.25 Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Կարդալ ավելին
-
11:30 20.04.25 «Փող ուտելը» կարմիր գիծ է․ Ռազմիկ Մկրտչյանը՝ ԱԱԾ հատուկ օպերացիայի մասին Կարդալ ավելին
-
22:30 19.04.25 Մահափորձ են կազմակերպում իմ նկատմամբ․ Գյումրիի նորընտիր քաղաքապետը երդվեց Կարդալ ավելին
-
20:25 19.04.25 Իմ հողն եմ ուզըմ, ոչ թե փողը․ կղզիացած Կիրանցի խեղճ ու կրակ մարդիկ Կարդալ ավելին