Լրահոս
Սպորտ
22:45
10.12.24
309

Ինքնահավան հիմար․ Վան դեր Վարտը՝ Իբրահիմովիչի մասին

Img default alt hy

Նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը հիշել է 2004 թվականը, երբ Շվեդիայի և Նիդերլանդների միջև խաղի ժամանակ Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է հասցրել նրան, Armsport-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Bild-ը:

Այդ ժամանակ ֆուտբոլիստները միասին խաղում էին Ամստերդամի «Այաքսում»: Ակումբում գտնվելու ընթացքում վան դեր Վարտը հայտարարեց, որ Իբրահիմովիչը դա արել է դիտավորյալ:

«Նա ինքնահավան հիմար է: Մենք երկուսս էլ ուժեղ բնավորություն ունեինք և երիտասարդ էինք: Նրան բախտը ժպտաց և Զլատանը տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ ես մնացի երազանքի ակումբում», — նշել է վան դեր Վարտը:

Իբրահիմովիչը հայտնի է իր ելույթներով Ամստերդամի «Այաքսի», «Բարսելոնայի», Թուրինի «Յուվենտուսի», Միլանի «Ինտերի», «Պարի Սեն-Ժերմենի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լոս Անջելես Գալաքսիի» կազմում: Շվեդիայի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 122 հանդիպում, որոնց ընթացքում խփել է 62 գոլ և տվել 25 արդյունավետ փոխանցում:

Շվեդ հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել խաղի բոլոր րոպեներին՝ 1-ից մինչև 90+ րոպե: