Լրահոս
Միջազգային
18:15
02.07.22
147

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սիրիա

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը այսօր ժամանել է Սիրիրայի մայրաքաղաք Դամասկոս։

«Իմ այցի հիմնական նպատակը տարածաշրջանում Սիրիայի և Թուրքիայի միջև խաղաղության հաստատումն է։ Այս երկու երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր հարաբերություններ է հաստատել։ Թուրքիա իմ այցելությանն ընդառաջ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել Սիրիայի իշխանությունների հետ»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Ըստ նրա, տարածաշրջանում տեղի են ունենում իրադարձություններ, և Իրանը պետք է կառուցողական դերակատարում ունենա տարածաշրջանում և կարողանա կանխել նոր ճգնաժամերը։ Ամիր Աբդոլլահիանը նաև ընդգծել է, որ Դամասկոս այցի շրջանակներում նախատեսված է սիրիական իշխանությունների հետ քննարկել տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։