Լրահոս
Միջազգային
16:47
09.06.26
187

Իրանի մշտական ներկայացուցչությունը Վիեննայում ԱՄՆ-ի բանաձևի նախագիծն անվանել է աբսուրդային

Img default alt hy

Իրանի մշտական ներկայացուցչությունը Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին ներկայացված բանաձևի նախագիծն անվանել է աբսուրդային։

«Աբսուրդ է, որ ԱՄՆ-ն՝ որպես ագրեսոր երկիր, Կառավարիչների խորհրդի քննարկմանն է ներկայացնում Իրանի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Նրանք կոկորդիլոսի արցունքներ են թափում այն խնդիրների համար, որոնք իրենք են ստեղծել, և Իրանին մեղադրում են «չհամագործակցելու» մեջ այն դեպքում, երբ իրենց ագրեսիան փաստացի, տրամաբանորեն և իրավականորեն անհնար է դարձրել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների կիրառումը այսպես կոչված «ոչնչացված օբյեկտներում»»,- ասված է Իրանի մշտական ներկայացուցչության՝ X սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Դիվանագիտական ներկայացուցչության անդամներն ընդգծել են, որ «ագրեսիան և շարունակվող սպառնալիքները», որոնք հանգեցրել են ներկայիս «բացառիկ հանգամանքներին», չեն դադարել։

«Ավելին, բոլորովին վերջերս՝ 2026 թվականի հունիսի 7-ին, հենց այն օրը, երբ բանաձևի նախագիծը ոչ պաշտոնապես տարածվեց Վիեննայում, ԱՄՆ նախագահը հրապարակավ սպառնաց կրկին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին»,- հավելել են Իրանի մշտական ներկայացուցչությունում։