Լրահոս
Միջազգային
19:56
21.05.25
93

Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում

Img default alt hy

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար, բրիգադի գեներալ Աբդոլրահիմ Մուսավիի և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Կուպրիյանյուկի միջև տեղի ունեցած հանդիպմանը կողմերը ընդգծել են ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած հանդիպումից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ զորավարժությունների, փորձի փոխանակման, ինչպես նաև պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացման ոլորտներում։ 

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն դեռևս 2025 թվականի մարտի 12-ին Բելառուս կատարած այցի ընթացքում շեշտը դրել է ռազմական կապերի ամրապնդման վրա՝ այն որակելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ արված կարևոր քայլ։