Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:30
09.01.25
691

Իրանում սպառնալիք են զգում Ադրբեջանից. Թեհրանն ԱԽ քարտուղարին ուղարկել է Երևան և Բաքու

Ալիևի սպառնալից հարցազրույցից հետո Ադրբեջան, ապա Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Պաշտոնական հաղորդագրությունները շատ բան չեն ասում հանդիպումների օրակարգից, իսկ ահա փորձագետները պատահական չեն համարում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հապշտապ այցը Բաքու և Երևան: