Լրահոս
Միջազգային
17:23
09.06.26
79

Իրանը կոշտ հակահարված է խոստանում Իսրայելին. Հորմուզում ԱՄՆ ուղղաթիռ է կործանվել

Չնայած Միացյալ Նահանգների ղեկավարը հնարավոր է համարում Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն առաջիկա 2-3 օրերի ընթացքում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: 

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սպահանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության համակարգերի ուղղությամբ: Թեհրանը սպառնացել է, որ պատասխան՝ կոշտ հարված է հասցնելու: