Լրահոս
Քաղաքական
20:00
11.02.25
244

Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, անդրադառնալով  փոքր ու միջին բիզնեսի հարկի ավելացմանը, նշում է․

«SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. ոսկու շուկան փակման եզրին»,- գրել է նա։

Թևանյանը կից հրապատկված տեսանյութում նաև նշեց, որ 2025թ․-ի հունվարի մեկից կան բիզնեսի տեսակներ, որոնց համար շրջանառության հարկը 5 տոկոսից ավելացել է 10 տոկոս, իսկ կան տեսակներ, որոնց համար հարկը բարձրացել վեց անգամ ավելի։

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հիմնավորում են, որ չեն կարող այդպիսի հարկատեսակով աշխատել։ Իշխանությունը որոշել է գլխատել փոքր բիզնեսը»,- ասաց Թևանյանը։

Նա ընդգծեց, որ իշխանությունների առաջ քաշած հիմնավորումը դեմագոգիա է և փարիսեցիություն։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։