Լրահոս
Տարածաշրջան
13:20
19.04.24
92

Իսրայելի վրա իրանական հարձակումից առաջ Թեհրանը հայտնել է ԱՄՆ-ին գործողության մասին

«Գործողությունն սկսելուց առաջ մենք Միացյալ Նահանգներին ասել էինք, որ իրանական հարձակումն անխուսափելի է»,- ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:

Նա կրկնել է, որ իրենց պատասխանը իսրայելական ռեժիմին սահմանափակ էր: Թեև կարող էին ավելի կոշտ պատասխան տալ, բայց որոշել են այս անգամ զգուշացնել Թել-Ավիվին, որ իրենք պատասխան գործողություններ անելու կամք ունեն:

Աբդոլլահիանը երեկ է մեկնել Նյու Յորք, Պաղեստինի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել: