Լրահոս
Միջազգային
23:00
11.02.25
141

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին

Img default alt hy

Իսրայելը կվերսկսի մարտերը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև շաբաթ օրվա կեսօր ազատ չարձակի պատանդներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ բանակը ներկայումս ուժեր է կուտակում անկլավի ներսում և սահմանների երկայնքով:

«Համաձայնագիրը խախտելու և մեր պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունից հետո երեկ երեկոյան ես հրամայեցի Իսրայելի պաշտպանության բանակին կենտրոնացնել ուժերը Գազայի հատվածում և շրջակայքում: Այս գործողությունն իրականացվում է այս պահին և կավարտվի մոտ ապագայում»,- ասել է վարչապետը տեսաուղերձում։