Լրահոս
Հասարակական
17:05
11.09.24
228

Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել

Img default alt hy

Սեպտեմբերի 10-ին, Ջավախքի Ասպինձայի մունիցիպալիտետի Օտա գյուղի մոտ կայծակի հարվածից մեկ մարդ մահացել է, ևս մեկը վիրավորվել։ Jnews-ը գրում է, որ տեղի բնակիչների խոսքերով, կայծակի պահին երկուսն էլ անտառում են եղել։

Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից SKnews.ge-ին հայտնել են, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է մեկ դի, իսկ տուժածին տեղափոխել են Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոց։