-
Հասարակական
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկներն արձանագրել են նրա մшhը
23:4517.04.25 -
Միջազգային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թեթևացնո՞ւմ է ԱՄՆ-ը. Ուկրաինայի հարցով բանակցություններ՝ Փարիզում
23:0017.04.25 -
Քաղաքական
Ջահակիր դառնալ ցանկացող երիտասարդները շատանում են. համազգային միակ միջոցառումը՝ Ապրիլի 24-ին ընդառաջ
22:3017.04.25 -
Քաղաքական
Գյումրիում տապալումից հետո ՔՊ-ն այլ ծրագիր է մշակում. միանձնյա որոշումներ չեն լինելու
22:1517.04.25 -
Իրավական
Ենթադրաբար ապօրինի գույքը պետք է ուղղակի կապ ունենա անձին վերագրվող հանցանքի հետ. սահմանադրագետ
21:4517.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն Ալիևից երաշխիքներ է ստացե՞լ. սկանդալային հայտարարությունը կրկնում է ՀՀ վարչապետը
21:3017.04.25 -
Քաղաքական
Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան
19:4517.04.25 -
Քաղաքական
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թուրքիայո՞ւմ. Թբիլիսիում եռակողմ հանդիպում է
19:3017.04.25 -
Արտաքին քաղաքականություն
Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին. Զախարովա
18:3417.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր տագնապ և լարված սպասում. «Պատերազմ չի լինելու»,- խոստանում է Փաշինյանը
18:3017.04.25 -
Հասարակական
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներին
18:1517.04.25 -
Քաղաքական
Էս երկրում մենակ մարդն ա էժան. քաղաքացիները սարսռած են ապրանքների թանկացումից
18:0017.04.25 -
Քաղաքական
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Փաշինյան
17:4517.04.25 -
Քաղաքական
Մանրամասներ՝ Թբիլիսիում կայացած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումից
17:3417.04.25 -
Քաղաքական
Փարաքարում հանգիստ շունչ են քաշում և սպասում 2026-ի ընտրություններում ՔՊ-ի վերջնական տապալմանը
17:1517.04.25
Ջրերը կզուլալվեն. դպրոցի տնօրենը՝ 15-ամյա աշակերտի մահվան պատճառների մասին

Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի սան՝ 15-ամյա Նարեկ Հ.-ի մահվան փաստով նախաձեռնված վարույթի շրջանակում այսօր հայտնի կլինեն նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
«Համացանցում պտտվող այն լուրերը, որ երեխայի երկկողմանի վիրուսային թոքաբորբը կապված է որոշ ժամանակ առաջ դպրոցում տեղի ունեցած վիճաբանության հետ, ճիշտ չեն։ Դպրոցում առկա են տեսագրություններ, համագործակցել ենք անչափահասների բաժնի հետ, եկել են, բոլոր տեսագրությունները տարել են, որևէ մեկը կապ չի տեսնում վիճաբանության, երկկողմանի թոքաբորբի ու արյան վարակի հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը։
Վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները՝ տնօրենը պատմեց, որ մահվանից օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխայի եղունգը հեռացրել են, ինչից հետո չեն ցանկացել մնալ ու բուժում ստանալ հիվանդանոցում։
«Ինչին չեմ տիրապետում, չեմ կարող ասել, այդ արյան վարակը և այլն։ Բայց այսօր կլինեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ամբողջ ջրերը կզուլալեն»,-ասաց Գայանե Սաֆարյանը։
Նրա խոսքով, դպրոցում լուրջ վիճաբանություն չի եղել։ Ուսումնասիրել են տեսագրությունները։ Ըստ դրանց, հավաքվում են իրար գլխի, իրար հրում։ Հետո երևում է, որ ուսուցիչն ու նրա օգնականը միջամտում են, աշակերտներին հաշտեցնում են, իրար ձեռք ձեռքի են տալիս։
«Երեխան մնում է, դասերին է նստում, յոթերորդ ժամից փախնում է դասից։ Փախչում է, քանի որ հսկող կետում մայորը նստած չի լինում, ինքը վազելով է գնում։ Եթե տրավմա լիներ, չէր վազի։ Դպրոցի հարթակից մինչև ներքև ութ աստիճանը երեք լոքով է անցնում, հետո վազելով, արագ քայլքով դպրոցից դուրս է գալիս։ Թե դրանից հետո ինչ է եղել, ես իրավասու չեմ ասել և դպրոցի հետ չի կապվում»,-ասաց տնօրենը։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին ասացին՝ գործի վերաբերյալ մանրամասներ կարող են հայտնել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն: Նա ԲԿ էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից:
Ըստ աղբյուրի, այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ.-ն:ինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
-
23:45 17.04.25 Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկներն արձանագրել են նրա մшhը Կարդալ ավելին
-
23:15 17.04.25 Վանաձորում ծնվել է ընտանիքի 12-րդ երեխան Կարդալ ավելին
-
22:45 17.04.25 Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Որոտան գետում Կարդալ ավելին
-
21:15 17.04.25 Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը Կարդալ ավելին