Լրահոս
Քաղաքական
23:39
13.11.24
222

Կարեն Սարուխանյանի քեռորդին, ով ձերբակալվել էր թմրանյութ օգտագործելու համար, դուրս է եկել «ՔՊ»-ից

Img default alt hy

Գյումրիի քաղաքապետի թեկնածուի՝ Կարեն Սարուխանյանի քեռորդին՝ Վարուժան Խոջումյանը, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«Չեմ ուզում` իմ անձի հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա ՔՊ–ի և ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարկանիշի վրա, քանզի քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ նաև, որ որոշ շահագրգիռ անձիք հենց այդ նպատակով են շարունակելու շահարկումներ անել»,- գրել է նա։