Լրահոս
Սպորտ
23:00
08.08.22
130

Կարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում նահանջել է 28-րդ հորիզոնական

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշների հերթական աղյուսակը, որը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը։ Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկ Կարեն Խաչանովը զիջել է դիրքերը։ 1395 վարկանիշային միավոր ունեցող 26-ամյա թենիսիստը 24-րդից նահանջել է 28-րդ հորիզոնական։

Աղյուսակի առաջին տասնյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն. իտալացի Յանիկ Սիները տեղափոխվել է 12-րդ տեղ, իսկ լեհ Հուբերտ Հուրկաչը բարձրացել է 10-րդ դիրք։

ATP-ի աղյուսակի լավագույն տասնյակը օգոստոսի 8-ի դրությամբ՝

1 (1). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 7875

2 (2). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)՝ 6850

3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 5620

4 (4). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 5035

5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5000

6 (6). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 4770

7 (7). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 4685

8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3710

9 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3490

10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3015: