-
Հասարակական
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում . Հարություն Հարությունյան
22:3027.04.25 -
Հասարակական
Աննա Հակոբյան, վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը․ զոհված զինվորի մայր
20:3027.04.25 -
Հասարակական
Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներ
20:0027.04.25 -
Սպորտ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
19:3027.04.25 -
Միջազգային
Վանկուվերում փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ
17:3027.04.25 -
Հասարակական
Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
16:3027.04.25 -
Հասարակական
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ
16:0027.04.25 -
Միջազգային
Ալիևը գոհ է վերադարձել Չինաստանից. Բաքու-Պեկին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և Հայաստանը
15:3027.04.25 -
Քաղաքական
Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
14:3027.04.25 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ Արագածոտնում․ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը
14:0027.04.25 -
Հասարակական
Մարտունեցին կարոտում է իր սրտի փուշը հանողին. մոնթեաբերդցի նվիրյալի 36-րդ տարեդարձը
13:0027.04.25 -
Հասարակական
21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
11:0027.04.25 -
Հասարակական
Պրահայի Սբ․ Հոգի եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ է մատուցվել
23:0826.04.25 -
Հասարակական
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
22:4626.04.25 -
Հասարակական
Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան
22:3126.04.25 -
Հասարակական
Շքեղ, շքեղ գարնանային ամպրոպ և տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել
22:0026.04.25 -
Միջազգային
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Հռոմի պապի հրաժեշտը՝ քաղաքական զրուցարան
21:4726.04.25
Կաթողիկոսն ընդունել է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին

Մարտի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ալեքսեյ Մասլովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի: Հայտնում են մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Տիար Մելքոնյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորված համագործակցության մասին, որի նպատակն է ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում «Հայագիտություն» բակալավրիատի ծրագրի ստեղծումն ու այդ ոլորտում համագործակցության խորացումը։
Հայոց Հովվապետը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի պետական համալսարանի և ԵՊՀ-ի միջև ձևավորված կապերին և հայագիտության ոլորտում նախանշվող ծրագրերին, որոնք կնպաստեն փոխադարձ ճանաչողության առավել խորացմանը, կրթության, մշակույթի և գիտության մշակների գործակցությանը` ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության զորացման։
Զրույցի ընթացքում ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ընդունելության համար, ներկայացրեց հայագիտության ծրագրի հեռանկարները՝ հայագետների պատրաստման, հայ մշակույթի, լեզվի և պատմության ուսումնասիրության ու տարածման գործում։ Այս առնչությամբ տիար Մասլովը կարևորեց նաև համագործակցությունը Մայր Աթոռի և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ։
Իր հերթին Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին կարելի իր նպաստը կբերի հայագիտական ծրագրի արդյունավետ իրագործման համար։
-
22:30 27.04.25 «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում . Հարություն Հարությունյան Կարդալ ավելին
-
22:00 27.04.25 Օշականում 4-ամյա երեխան ընկել է Քասախ գետը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Կարդալ ավելին
-
21:00 27.04.25 Վիճաբանություն-ծեծկռտnւք՝ Երևանում. հնչել է կրակnց Կարդալ ավելին
-
20:30 27.04.25 Աննա Հակոբյան, վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը․ զոհված զինվորի մայր Կարդալ ավելին