-
Արտաքին քաղաքականությունԱլիևին ճնշում են, Ալիևը ծաղրում է. ինչպե՞ս փոխել «կլիման» Ադրբեջանում20:1810.10.24
-
ՔաղաքականՀայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն20:0510.10.24
-
ՏարածաշրջանԱրնագույն կրքեր՝ նախընտրական Վրաստանում. Թբիլիսիի բախտորոշ ընտրությունն ու Եվրոպայի սրվող խանդը19:3510.10.24
-
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում18:4510.10.24
-
ԻրավականԿոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ)18:1510.10.24
-
ՀասարակականԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ17:0510.10.24
-
Միջազգային«Մի՛ սպանեք խաղաղ բնակիչներին, ձեր ուժն այլ տեղում ցույց տվեք». պատերազմի կրակը բորբոքվում է16:4510.10.24
-
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում16:3010.10.24
-
ՀասարակականՀայտնի է ՝ ով է դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություն կատարել․ «Հրապարակ»16:0810.10.24
-
ՄիջազգայինԱՄՆ-ն մարտական ինքնաթիռների ևս մեկ էսկադրիլիա է տեղափոխել Մերձավոր Արևելք16:0010.10.24
-
ԻրավականՈւսուցչին «տապալել են գետնին, մազերից քաշել». շոկ և սեռական սկանդալ՝ երևանյան դպրոցում15:5410.10.24
-
ԻրավականԿադրեր՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցին15:4010.10.24
-
ԻրավականԻրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վшխեցել են. Ռուբեն Մելիքյան15:0010.10.24
-
ՄիջազգայինԻսրայելը «մահացու, ճշգրիտ և անսպասելի» պատասխան է խոստանում «Հըզբոլլահին» և Իրանին14:5410.10.24
-
ՀասարակականԲախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները14:4510.10.24
-
ԻրավականՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալումից14:3010.10.24
ԿԳՄՍՆ-ի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրվել է ֆրանսերենի դասավանդման խթանման հուշագիր
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը:
Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության և դեսպանության աշխատակիցներ:
Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև արդյունավետ համագործակցության հերթական փուլը, նշել է՝ մեկնարկելիք ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
«Հանրակրթության նոր չափորոշչով մենք դպրոցներում օտար լեզուների իմացությունը բարելավելու խնդիր ենք դրել: Կարևորում եմ այն ջանքերը, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ հետևողականորեն ներդնում ենք՝ ֆրանսերենի իմացության բարելավման ուղղությամբ: Ծրագրի շրջանակում դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և ուսումնական նյութեր, ինչպես նաև մեծ աշխատանք է տարվելու ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ձևավորելով վերապատրաստող ուսուցիչների խումբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ տարիների ընթացքում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կազմակերպված համայնք է ձևավորվել, որին նպաստել են նաև Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ իրագործվող ծրագրերը:
«Հուսով եմ՝ նոր ծրագրի առաջին շահառուները՝ սովորողների հետ միասին, կլինեն նաև ուսուցիչները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների ցանկը, որում այս պահին ընդգրկված է 19 դպրոց, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով, որ նոր ծրագրերը մեծ հետաքրքրություն կներկայացնեն նաև այլ դպրոցների շրջանում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ֆրանկոֆոն միջավայրը բարելավելու ՀՀ ջանքերն ուղղված են ֆրանկոֆոնիայի երկրների շարքում մեր երկրի՝ ավելի կայուն և զարգացող ներկայացվածության ապահովմանը:
«2027 թվականին մեր երկիրը հանձնառություն է ստանձնել հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Հատկապես նպատակուղղված ենք բարելավելու ֆրանկոֆոն միջավայրը, ինչպես նաև ընդլայնելու ու տարածելու ֆրանսերենի իմացությունն այս մեծ օրակարգի շրջանակում»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի:
«Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է տարբեր մարզամշակութային միջոցառումներ կազմակերպելու փորձառությամբ կիսվել Հայաստանի հետ՝ 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ: Մեզ համար դեռ վառ է 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու հետ կապված հիշողությունը: 10 օրից Ֆրանսիայում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիան մեր երկրների միջև շատ առանձնահատուկ կապ և տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորություններ է ստեղծում»,- ասել է դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Դեսպանն ընդգծել է նաև ոչ միայն Երևանում, այլև ՀՀ մարզերում ֆրանսերենի ուսուցման տարածման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է՝ նախագծի շրջանակում Ֆրանսիան 600 հազար եվրո է ներդնելու՝ Հայաստանում ֆրանսերենի ուսուցման որոկի բարելավման և սովորողների կարիքների աջակցման նպատակով:
Դեսպանի խոսքով՝ ծրագիրը նախևառաջ աջակցելու է ֆրանսերենի ուսուցման ջատագովներին՝ ուսուցիչներին:
«Հնարավորություն եմ ունեցել Հայաստանի հեռավոր քաղաքներում և գյուղերում հանդիպելու ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների, որոնք առանձնահատուկ սեր են տածում ֆրանսիական մշակույթի, գրականության և լեզվի հանդեպ ու շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը: Նախագծի նպատակն է նաև ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների համար մանկավարժական վերապատրաստումներ իրականացնել՝ նրանց զինելով նոր մեթոդաբանությամբ: Մեր մյուս նպատակը ֆրանսերենի խորացված ուսուցման ցանցի ընդլայնումն ու սովորողների կարիքների բավարարումն է: Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը» - նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու շնորհակալություն հայտնել ֆրանսերենի զարգացման ու տարածման հարցում ներդրվող ջանքերի ու հետաքրքրության համար:
Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ կողմերը համատեղելու են իրենց ջանքերն առ այն, որ ֆրանսերենի ուսուցիչների շարունակական, կանոնավոր և համակարգված վերապատրաստումը հնարավոր լինի ապահովել 2025 թվականից սկսած՝ յուրաքանչյուր ուսուցչի համար տարեկան առնվազն 10 օր տևողությամբ:
Ուսուցման 225-ժամյա փորձնական ծրագիր կիրականացվի ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի շուրջ 30 ուսուցիչների համար, որոնք հետագայում կդառնան իրենց գործընկեր ուսուցիչների վերապատրաստողներ: Փորձնական ծրագիրը կիրականացվի ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:
Ստորագրված փաստաթղթերով նախատեսված են նաև մի շարք այլ ծրագրեր:
- 20:05 10.10.24 Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն Կարդալ ավելին
- 19:45 10.10.24 Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը Կարդալ ավելին
- 19:30 10.10.24 Հանցագործը, մանկապիղծը պետք է փթի բանտում, բայց այսօրվա իրավապահների նպատակը վախ տարածելն է. Գեղամ Մանուկյան Կարդալ ավելին
- 18:00 10.10.24 Փաշինյանը Ճապոնիայի վարչապետին հրավիրել է Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով Կարդալ ավելին