Լրահոս
Քաղաքական
14:45
21.05.24
265

Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր

Img default alt hy

Կիրանցում իրականացնում են այն, ինչ կատարվեց Արցախում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը։

«Ասացին՝ 12 մետրանոց այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում։ Ասացին՝ լավ կլինի։ Հիմա նույնը Կիրանցում է, մաս-մաս հանձնում են»,-ասաց արցախցի պատգամավորը։

Արձագանքելով այն մեղադրանքներին, որ այդ թվում արցախցիները բողոքի ակցիաներին մասնակցում են գումարի դիմաց, Նելա Գրիգորյանը հակադարձեց. «Ղարաբաղցիները հայրենիքի մեռած են, փողի մեռած չեն»։