-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
«Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք»․ Բագրատ Սրբազանը պատմեց Կիրանց իր երեկվա այցի մասին

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպմանը Կիրանց երեկվա իր այցին անդրադարձավ․
«Երեկ, երբ մենք Կիրանցում էինք գտնվում, գյուղը ուրվական էր։ Ես 10 տարի այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա՝ գյուղը՝ ուրվական։ Դատարկ, լրիվ դատարկ։ Մարդ չկար։ Եթե որևէ մեկը այնտեղ լիներ, կմտածեր, որ կամ լքել են այս գյուղը կամ մարդիկ հեռացել են կյանքից, ինչպես որ իրենք էլ վկայեցին՝ ասլեով՝ մեր գյուղում սուգ է՝ առանց մեռելի։
Կամաց-կամաց դուրս եկան տներից մեր ժողովուրդը, հավաքվել էինք մեր հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։ Այնտեղ էր մեր զրույցը տեղի ունենում։ Մարդիկ՝ տառապանքի մեջ՝ բառիս ամենախորն իմաստով։ Հուսահատության մեջ, ոգուց զրկված, ուղղությունից կտրված, արցունքներով, շփոթված, մոլորված վիճակում են։
Կիրանցից կանանցից մեկը, տան կողքն են գիշերը խփել այդ սյուներ կոչվածը, ասում էր՝ ինձ իմ տնից զրկում են։ Երեկ էլ մեր «պայծառ» Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե կադաստրի թղթերը «թյուրիմացաբար» են տվել։ Պատկերացնու՞մ եք՝ ահավաասիկ վկայությունը մեր ապրած կյանքի։
Եվ այդ ամբողջ դժբախտ պատկերի մեջ Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք։
Ա՛յ էս ժողովուրդն է Կիրանցի ժողովուրդը։ Չեն ասում՝ մեզ օգնեք, մեր մեջքին կանգնեք, ասում են՝ մենք ձեր մեջքին կանգնած ենք։
Այսպիսի ժողովուրդ է ապրում այդ գյուղում, որին իրավազրկել են և նրանց իրավազրկելով՝ բոլորիս են իրավազրկել։ Բոլորիս․․․»։
-
13:50 18.05.25 Մայիսի 29-ին բացառիկ երեկո` Պատրիկ Ֆիորիի և «The voice»-ի հաղթող Լևոն Ղոզյանի մասնակցությամբ Կարդալ ավելին
-
00:11 18.05.25 Իսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար Կարդալ ավելին
-
23:45 17.05.25 Դատապարտում և չենք ընդունում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, այլև երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ․ հայտարարություն Կարդալ ավելին
-
20:40 17.05.25 Սարսափած բնակիչներ, կասկածելի փաթեթներ, Ջեսիկան ու Էդգարը. հայ-իսպանական գիշերային կրքեր՝ BMW X6-ում Կարդալ ավելին