Լրահոս
Հասարակական
23:04
17.02.25
191

Կտրվում է պետության աջակցությունը. ի՞նչ են անելու Արցախից տեղահանվածներն առանց գոյատևման գումարի

 

Երկու ամսից Արցախից բռնի տեղահանված՝ Հայաստանում ապրող արցախցիները այլևս չեն օգտվի 40+10 աջակցության ծրագրից: Կառավարության նոր որոշմամբ՝ ծրագիրը մինչև տարեվերջ աստիճանաբար կրճատվելու է, դրամական աջակցություն ստանալու են միայն թիրախային խմբերը: Ապրիլին ավարտվող փուլն անորոշության մեջ է թողնելու հազարավոր մարդկանց, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել: Ինչպես Անահիտը, որ հղիության մինչև նախավերջին շաբաթը ծառայել է Պաշտպանության բանակում, երեք մասնագիտություն ունի, բայց հիմա չի կարող մանկահասակ երեխային թողնել տանը մենակ, գնալ աշխատանքի: